26 տարի առաջ հաղթեցինք պատերազմում, իսկ հիմա հանկարծ ջախջախվում ենք, ինչո՞ւ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Ինչպե՞ս եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից,  հաղթեցինք պատերազմում, իսկ հիմա հանկարծ ոչ թե պարտվում ենք, այլ ջախջախվում: Այս մասին հրավիրված ասուլիսին հարց բարձրացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա ներկայացրեց մեր պարտության երեք խումբ պատճառները՝ քաղաքական, ռազմատեխնիկական և կազմակերպչական:

«Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է: Ես գաղտնիք չեմ ասում, ադրբեջանցիք հաշվում են իրենց տարածքում մնացած մեր տեխնիկան: Հիմա ես հասկանում եմ՝ մեր ապուշ օպոնենտները կսկսեն քննադատել, թե տվյալներ եմ ասում. բանակը չկա, դա պարտություն չէ, դա ջախջախում է: Ոնց եղավ սենց խայտառակ բան՝ 3 խումբ պատճառ կա»,- ասաց նա և նախ թվեց քաղաքական պատճառները:

Այս շոկը կտևի 30-40 տարի։ Նման կանխատեսում արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ այս ամենից դուրս գալու համար պետք է փորձենք քաջ սերունդ դաստիարակել։

Բագրատյանն անդրադարձավ Արցախի հանձնված տարածքներում տնտեսական նշանակության կարևորագույն օբյեկտներին, որոնց հանձնումը խնդիր կառաջացնեն ՀՀ և Արցախի տնտեսության համար։

Մանրամասները՝ տեսանյութում