ՌԴ-ն հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար բեռի երկրորդ խմբաքանակն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Արցախ են տեղափոխվել բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման շինանյութեր:

Մասնավորապես, 30 տարողունակությամբ բեռնատարներով տեղափոխվել է 300 տոննա բեռ: