Ինչպե՞ս է ապրելու Սփյուռքը գլխիկոր

Հայաստանի անկախության օրվանից առ այսօր հայկական Սփյուռքը միշտ եղել է կարևոր գործոն։ Մեծ է եղել Սփյուռքի ավանդը Արցախի ու Հայաստանի կայացման և զարգացման տարբեր ծրագրերում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական։

Այդ դերակատարումը կարևորվեց այնքան, որ նույնիսկ 2018թ.-ին Նիկոլի թրքամետ իշխանափոխության հարցում Սփյուռքը ևս դերակատարում ունեցավ՝ չգիտակցելով, որ մասնակից է դառնալու Արցախի կործանման ու Հայաստանի թուլացման մի հրեշավոր ծրագրի։

Նիկոլը խաբել և վերջում դավաճանել է ոչ միայն Հայաստանի հպարտ քաղաքացիներին (այսպես կորված պողոսներին), այլև աշխարհասփյուռ հավատավոր ու միամիտ հայ ժողովրդին։

Ցավոք, սորոսածին կառույցների ու ապազգային երևույթների ձեռքերը երկարել էին այնքան, որ հայկական սփյուռքում (հատկապես Արևմուտքում՝ ԱՄՆ, Եվրոպա) ևս «տարածվել էր» թավշյա «թարախային բորբոքումը»։ Արդյունքում Սփյուռքն էլ սկսեց հայհոյել Հայաստանի և Արցախի առողջ մտածող հատվածին, ովքեր դեմ էին, ու դեմ են Նիկոլին և իր բոսյակներին։ Արդյունքում ունենք ա՜յն, ինչ ունենք։

Նիկոլներն իհարկե անցողիկ են, և նրանցից միայն տխուր ու դաժան հուշերն են մնալու։ Բայց ցավոք պարտության, դավաճանված ու խաբված լինելու զգացողությունը, ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է իրեն զգացնել տալու նաև հայկական Սփյուռքում։ Թուրքը, ազերին ամեն առիթով ցույց են տալը իրենց լկտիությունը, իրենց երեսունամյա պարտվածության հոգեբանական բարդույթները։ Անկիրթ քոչվոր ցեղը փորձելու է հայ տեսակի մոտ իր հոգեբանական առավելությունը ցուցադրել և դա ցավոք անհետևանք չի լինելու։

Այսօր Հայաստանից շատ բան է կախված։ Որքան շուտ Հայաստանում ձևավորվի առողջ և պրոֆեսիոնալ իշխանություն, որքան արագ մենք կարողանանք վերագտնել աշխարհում մեր կորցրած դիրքերը, որքան նպատակային լինենք մեր երկրի շահերի առաջ մղման մեջ, այնքան հեշտ կլինի նաև մեր Սփյուռքի համար։

Հեռացնե՛նք Նիկոլին ու փորձենք ուղղել կոտրված մեջքներս։ Մեզ նոր պրոբլեմներ ու փորձություններ են սպասում, արժանապատվորեն դիմակայել է պետք։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից