Փորձում են լռեցնել Մայր Աթոռի դիվանապետին. Նրան հրավիրել են ԱԱԾ. Past.am

Ըստ Past.am-ին  հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա՝ ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: