Հայաստանին տրամադրված «Սպուտնիկ V»-ով կպատվաստվեն մի քանի կամավորներ

ՌԴ առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար: «Արմենպրես»ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Շատ քիչ քանակ ենք ստացել. դրանք ընդամենը օրինակներ են: Կպատվաստվեն մի քանի կամավորներ»,- ասել է խոսնակը:

Ըստ աղբյուրի՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է 2 դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: