Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ գործողությունների գոտի, տեղեկացնում է tvzvezda.ru կայքը

Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն բնակավայրերում, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման համար:

Մեկ այլ օդանավ՝ IL-76 օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաների և սարքավորումների տեղափոխման համար։:

Ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզերներ և այլ ծանր տեխնիկա, ինչպես նաև սարքավորումներ խաղաղապահ գործողության գոտում դիտակետերի կահավորման համար։ սարքավորումներ հասցնելու համար:

Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը:

Ռուսաստանցի խաղաղապահների պարեկները ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: