Ռուս խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընկած ճանապարհին իրավիճակը հանգիստ է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցչին:
«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, վերադառնում են իրերով, նրանք կարող են իրենց ապահով զգալ: Երթևեկությունը Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում առաջին օրերի համեմատ զգալիորեն ավելացել է: Մեր խնդիրն է ապահովել ճանապարհի այս հատվածի անվտանգությունն ու ժամանող մեքենաների գրանցումը»,- ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը:
Լաչինի միջանցքով Ստեփանակերտն ու Երևանը կապող ճանապարհին մարդատար մեքենաների երթևեկությունը սկսվել է անցյալ շաբաթվա կեսերին:

