ՄԻԵԴ-ը 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել նրանց վերաբերյալ տեղեկատվություն

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

«ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը»,- ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ: