Ուկրաինական SkyUp Airlines-ը վերսկսում է չվերթերը դեպի Հայաստան

Ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Հայաստան՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ավիաընկերության կայքում սկսվել է նոյեմբերի 23-ից Երևան ժամանող չվերթի տոմսերի վաճառքը:

Նշենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական МАУ ավիաընկերությունը դեկտեմբերի 4-ից վերսկսում է դեպի Երևան չվերթերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման հետ կապված: