Փաշինյան, քո միակ անելիքը դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Այս պահին փակված են Շիրակի մարզպետարանի բոլորն ելքերն ու մուտքերը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղի եթերով հայտնեց կինոպրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Քեզ եմ դիմում, Փաշինյան Նիկոլ, Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերը շատ էսթետիկորեն փակված են, ոչ թե դժբախտ ու դժգույն, ոնց որ քո կյանքն է, այլ շատ էսթետիկ ձևով։ Սա խաղաղ, ապակուսակցական անհնազանդության ակցիա է։ Մենք այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել, գերագույն գլխավոր դավաճան, որ դու անելիք չունես էլ մեր երկրում, որ 2.5 տարի դու փոքր–փոքր քայլերով տարար մեր երկիրը կործանման, ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որ այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին»,– ասաց նա։

«Դու այլևս անելիք չունես, ուզում ես բոլոր նախարարներիդ փոխի, չեն բացվելու ճանապարհները, Հայաստան երկիրը կանգնելու է, որովհետև դու անելիք չունես ՀՀ–ում, քո միակ անելիքը դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը, ինչին ես շատ–շատ կասկածում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում