Ե՞րբ կլինի Նիկոլի կապիտուլյացիան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Անդրադառնալով Արցախի կապիտուլյացիային՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը շեշտեց, որ Արցախը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանի բացառիկության միֆը տրաքեց։

Հարցին թե ինչպե՞ս կարձագանքեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Արցախի կապիտուլյացիային, Սուրեն Սուրենյանցը ընդգծեց, որ Նիկոլը պոպուլիզմի հայրերից է և սրանով ամեն ինչ ասված է, առհասարակ նրանք իշխանության են գալիս համաժողովրդական սիրով, հեռանում՝ համաժողովրդական ատելությամբ։ Ինչ վերաբերում է Արցախի կապիտուլյացիային՝ գիշերային դիվանագիտության «գեղցիական պրյոմով», Փաշինյանը այդ հարցը «լուծեց», շեշտեց Սուրեն Սուրենյանցը։

Ռուսաստանի ձեռնարկած քայլերին անդրադառնալիս մեր զրուցակիցը նկատեց. «Ռուսաստանը վերջին պահին Արցախի որոշակի հատված փրկեց»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչափին, ապա շատ կարևոր է, որ այն պահպանվի, և մեր դիվանագետները ակտիվ աշխատանք տանեն՝ Արցախի ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում