«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան՝ կապված տարածաշրջանում կայուն իրավիճակի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներն իրականացվելու են դեպի Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան շաբաթական երկու անգամ:

Ավելի վաղ ընկերությունը հետաձգել էր դեպի Երևան թռիչքները՝ կապված կոնֆլիկտի շրջանում անվտանգության բարձր ռիսկի հետ: