Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞, թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի

Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել և խնդրել ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝  կանգնեցնելու պատերազմը։

Մինչ այդ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն է վարչապետին առաջարկել՝ ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։

Հոկտեմբերի 20-ին Նիկոլը մերժեց պատերազմը կանգնեցնելու նաև Պուտինի առաջարկը։ Հիշեցնեմ, այդ առաջարկով հայկական վերահսկողության տակ էր մնալու Շուշին և կարելի էր խուսափել հազարավոր մարդկային և տարածքային կորուստներից։

Արդյունքում 20 օր անց Նիկոլը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Եթե վարչապետը անտեսում է, թե ՀՀ Գլխավոր շտաբի պետի, թե ընդդիմության, թե ՌԴ նախագահի պատերազմը շուտափույթ կանգնեցնելու ջանքերը, ի՞նչ է դա, եթե ոչ դավադրություն։

Եթե Մովսես Հակոբյանը պնդում է, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է համալրումը և զորահավաքը չի կատարվել ՝սա ինչպե՞ս կոչել։ Դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Սակայն ի՞նչ տարբերություն։

Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞, թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի։

Հ․Գ․ Պետությունը կազմաքանդած Նիկոլը հեռանալու է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից