ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այստեղ նախատեսված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Երկու նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը և միջուկային գործարքը: