Սերժ Սարգսյանն այսօր ապրում է իր կյանքի ամենաողբերգական ու ծանրագույն օրերը. Շարմազանով(տեսանյութ)

Ովքեր այս սրբազան պայքարը ներկայացնում են որպես հների իշխանության համար պայքար, լկտիաբար ստում են. սա նիկոլական հերթական էժանագին մուտիլովկան է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ի փոխանցմամբ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այո, ես ունեցել եմ բազամթիվ սխալներ, եղել եմ ՀՀԿ-ի սիմվոլներից մեկը, այսօր էլ չեմ հրաժարվում ու հպարտանում եմ դրանով: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Նիկոլի նման չեմ կզել թուրքի առաջ, որովհետեւ հողատու չեմ եղել:

Մեր սխալներով, մեր թերություններով, միգուցե սխալներով հանդերձ, իմ միգուցե մեծամտությամբ հանդերձ, ձեզնից շատերը, մեր  ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից: Ես որպես առաքելական մարդ, ձեր առջեւ ասում եմ՝ կներեք մեզ ժողովուրդ ջան մեր սխալների համար: Բայց ես այսօր կանգնած եմ այստեղ բաց ճակատով, որովհետեւ դավաճան չեմ, հող չեմ հանձնել, որովհետեւ իմ թիմակիցները ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը: Որովհետեւ մեր ժամանակ Ալիեւն էլ բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը: Հիմարաբար ստում են, թե Սերժ Սարգսյանն ուզում է հետ գալ: Այ հիվանդ, այ ստախոսներ, Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով հանդերձ, երբ տեսավո, որ հայ ժողովուրդը չի ցանկանում իրեն տեսնել իշխանության ղեկին, ինքնակամ հեռացավ, առանց արյան հեռացավ, արժանապատիվ ու առանց պայմանավորվածությունների հեռացավ: Նա ապացուցեց, որ ի տարբերություն քեզ, աթոռը մեզ համար նպատակ չէ:»,-հայտարարեց նա:

«Ճիշտ է դրա լիազորությունը չունեմ, բայց պետք է ասեմ. եթե կուզեք իմանալ, մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենողբերգական ու ծանրագույն օրերը: Ամենամեծ ողբերգությունը նրա հմար ու նրա մարտական ընկերների համար, որ այսօր ապիկար, սխալ քայլերի արդյունքում քանդվել է Հայաստանը, քանդվել է հայոց բանակը: Մեկ գիշերվա ընթացքում թաքուն ստորագրվել է կապիտուլյացիայի ակտ: Մեզնից գողացել են արցախյան հաղթանակը, մեր երազանքը:

Մենք նպատակ չունենք գալ իշխանության մենք պատրաստ ենք սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահերը: Հայրենիքի փրկությունը պետք է սկսվի այս հողատուի, այս ստահակ դավաճանի հեռացումով:

Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնի ես եւ իմ շատ ընկերներ կարող ենք պաշտոնապես  հայտարարել, որ չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ: Կեցցե այն Հայաստանը որը վաղն է գալու»,-հյտարարեց Շարմազանովը: