Մասիս Մայիլյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. Արայիկ Հարությունյանը որոշել է

«Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, և Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար:

Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը Մասիս Մայիլյան արգելված է 2020 թվականի մարտի 11-ից և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (Ղհը) կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որևէ երկրի կողմից անցանկալի է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն:

Օրեր շարունակ նրան գտնել չի հաջողվում»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: