ՀՊԹ արցախյան հերոսամարտում անմահացած քաջարի հայորդիների մասին նյութեր և լուսանկարներ է հավաքում

Հայաստանի պատմության թանգարանը  նախաձեռնում է մերօրյա արցախյան հերոսամարտում անմահացած քաջարի հայորդիների կյանքի և գործունեության մասին լուսանկարների, անձնական պատմությունների, հուշային իրերի և այլ նյութերի հավաքման աշխատանքներ: Այս մասին գրված է թանգարանի ֆեյսբուքյան էջում.

«Հավերժի ճամփորդներ ․․․ անուններ, պատմություններ և երազանքներ, որ մեզ հետ են ․․․

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնում է մերօրյա արցախյան հերոսամարտում անմահացած քաջարի հայորդիների կյանքի և գործունեության մասին լուսանկարների, անձնական պատմությունների, հուշային իրերի և այլ նյութերի հավաքման աշխատանքներ: Մեր բոլոր հերոսների հարազատներին, մտերիմներին և զինակիցներին խնդրում ենք թանգարանին ի պահ տալ այն լուսանկարները, խորհրդանշական իրերը և պատմությունները, որոնք թույլ կտան նրանց կիսատ մնացած գործն ու երազները փոխանցել հաջորդ սերունդներին: Մեր պատքն է արժանի լինել այս հերոս տղաների սխրանքին, լինել միասնական, կառուցել հզոր հայրենիք, պաշտպանել այն զավթիչներից ․․․

Հավերժ փառք մեր քաջարի հայորդիներին»,-գրված է թանգարանի հայտարարության մեջ:

Թանգարանի հետ կապի միջոցներն են․

– 091749968

[email protected]

https://www.facebook.com/HistoryMuseumofArmenia/