Եթե գերագույն գլխավոր հրամանատարը չի հիշում՝ որ օրն է Շուշին հանձնվել, իրավունք չունի պաշտոնավարելու (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ Արցախը թշնամուն հանձնելուց հետո խորհրդարանի հրավիրած առաջին նիստի ընթացքում որևէ այլ օրակարգ չի կարող քննարկվել, քան Արցախի կապիտուլյացիայի խայտառակ պայմանագրի մանրամասները քննարկելուց, ինչպես նաև երկրում ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ հարցից: Պատգամավորը նշեց. «Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը եթե չի հիշում անգամ իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում, թե որ օրն է Շուշին հանձնվել Ադրբեջանին, պարզապես իրավունք չունի այլևս պաշտոնավարելու»:

Մանրամասները՝ տեսանյութում