Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում գրել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել եւ դադարեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», – ասել է Վարագ Սիսեռյանը:

Նախորդ գիշեր Նիկոլ Փաշինյանը գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»։