Այդ որոշումը կայացվել է, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

«Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:

Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,- գրել է ԱՀ նախագահը։