Ասել, որ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից. Վիտալի Բալասանյան

Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը։

«Պարզապես անբարոյականություն է՝ ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»,- գրել է նա։