Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ-ը բերման է ենթարկել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս իր ֆեյսբուքի էջում գրել է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ը ձերբակալում է»: