«Թշնամին միայն ավերածությունների է ձգտում». Դանիել Դեքերի գրառումը Շուշիի մասին

Ամերիկացի երգիչ, իրեն հայ համարող Դանիել Դեքերը, որն օրեր առաջ է Հայաստանից վերադարձել Միացյալ Նահանգներ, շարունակում է «Ֆեյսբուքի» իր էջում գրառումներ անել ու սատարել Արցախին: Դանիելի հերթական գրառումը Շուշիի մասին է:

«Շուշիի համար մարտերը շարունակվում են: Թշնամին միայն ավերածությունների է ձգտում, այնինչ Արցախի հերոսները պաշտպանում են հայկական տարածքներն արդեն հազարամյակներ: Աղոթե՛ք Արցախի համար, ճանաչե՛ք Արցախը»,-գրել է նա:

Ավելի վաղ Դանիելն աղոթք էր գրել` խնդրելով Աստծուն պաշտպանել Արցախի ու Հայաստանի համար մարտնչող խիզախ զինվորներին: Նա նաև նշել էր, որ նույնիսկ հայ կանայք են սահման մեկնում, իսկ Թուրքիան վարձկանների է ուղարկում Ադրբեջանի կողմից կռվելու համար: