Կյանքից հեռացել է ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Նա Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ էր։

Ծնվել է Օդեսայում, բժիշկներ՝ Մանե (Էմանուիլ) Մայիսեևվի Ժվանեցկու և Ռաիսա Յակովլևի Ժվանեցկու ընտանիքում։ Մեծացել է Տոմաշպոլում: 1956-ին ավարտել է Օդեսայի նավատորմային ինժեներների ինստիտուտը՝ «Նավատորմի բեռնաթափման սարքավորումների ինժեներ-մեխանիկ» բաժինը։

Միխայիլ Ժվանեցկին ունի հինգ երեխա՝ երկու տղա և երեք աղջիկ:

Նրա առավել հայտնի ներկայացումներն են «Թռչնի թռիչք» (1987 թ.), «Ընտրյալները» (1988 թ.), «Քաղաքական կաբարե» (1989), «Իմ Օդեսա» (1994 թ.), «Տարեց խենթը» (1999 թ.):