Հունաստանում ձերբակալվել են 20 գյուլենականներ և ՔԺԿ 10 անդամներ

Պելոպոննեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Կատակոլո նավահանգստում բացահայտվել են 65 անօրինական միգրանտներ, այդ թվում՝ Գյուլենական շարժման 20 ներկայացուցիչ և Քրդստանի ժողովրդական կուսակցության 10 անդամ։ Ըստ հունական մամուլի՝ նրանց ձերբակալել են աֆղան և իրաքցի փախստականների խմբի հետ Իտալիայի սահմանն անօրինական անցնել ցանկանալու պահին։

Գյուլենականներից մի քանիսը ներկայացել են որպես «նախկին ոստիկաններ», իսկ ՔԺԿ-ի անդամներից մի քանիսն էլ՝ «քաղաքական նախկին գործիչներ, ակադեմիկոսներ և լրագրողներ»։

Թեմայի շուրջ հետաքննությունը շարունակվում է։