Իրանում անցկացվել է Ղարաբաղյան հակամարտության գոտու հարակից տարածքների ստուգում

Նոյեմբերի 5-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ստուգումներ է անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտու մոտ գտնվող սահմանային տարածքներում: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:

Ստուգման ընթացքում նրան տեղեկացվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով Իրանի սահմանային գծերում առկա իրավիճակի մասին: Սալամին նշել է, որ Իրանը երբեք չի հանդուրժի որևէ արտաքին վտանգ, որը կարող է սպառնալիք ներկայացնել Իրանի քաղաքացիների համար սահմանամերձ շրջաններում:

Նա նաև ասել է, որ երկրի անվտանգության և պաշտպանության կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև սահմանային շրջաններում ռազմական ներկայության պահպանումը Իրանի համար առաջնահերթություններ են: