Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել է թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել է երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ թուրքական կազմակերպությունը ատելություն է բռնկում և մասնակցում է բռնությունների:

«Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», -գրել է Դարմանենը «Թվիթերի» իր էջում:

Նախարարը հրապարակել է նաև կազմակերպության գործունեությունն արգելող հրամանագիրը: