Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը, ում ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում  ստացիոնար բուժում է ստանում  28 շաբաթական հղի կինը։

Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։

Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք  սպասում են առաջնեկին։

Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ»կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն