Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն