Արցախը և Մեղրիի շրջանը Մեծ Բրիտանիայի համար չկան, դրանք ոսկոր են կոկորդում, ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի համար (տեսանյութ)

Ինչու է թագավորական ընտանիքն ուզում, որ Թուրքիայի ձեռքերն այստեղ ազատ լինեն

Հայաստանին և Արցախին թշնամի պետությունների ցանկը չի սահմանափակվում սոսկ Թուրքիայով և Ադրբեջանով, այդ ցանկում կան նաև այլ պետություններ, ինչպես, օրինակ, Իսրայելը և Մեծ Բրիտանիան:

Օրերս Կիպրոսում և Հունաստանում մեծ ոգևորությամբ են ընդունել այն լուրը, որ Մեծ Բրիտանիայի ռազմանավերը հասել են Կիպրոսի ափերի մոտ: Հղում անելով ՝ «Աբու Դաբի» գործակալությանը, SLIM.amտեղեկացրել է, որ «Թագավորական ընտանիքը այս քայլով ցույց է տալիս իր ներկայությունը տարածաշրջանում և վերահաստատում Լոնդոնի նվիրվածությունը` Եվրամիությանը: Չնայած Եվրամիությունից դուրս գալուց հետո, Մեծ Բրիտանիան միշտ աջակցել է Եվրոպայի անվտանգությանը»:

Խոսքը բրիտանական 3 նավերից բաղկացած հարվածային խմբի մասին է, որը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մերձակայքում պետք է համատեղ զnրավարժnւթյnւններ անցկացներ ֆրանսիական ֆրեգատ «Ժան Բարտի», կիպրական պարեկային նավի և ուղղաթիռների հետ:

Ըստ բրիտանացի զինվnրականների, Կիպրոսի զինված ուժերի հետ համատեղ զnրավարժnւթյnւնները ցույց են տալիս տարածաշրջանային կայունության ընդհանուր նվիրվածությունը:

««Մեծ Բրիտանիան ամեն ինչ անում է եվրոպացիների անվտանգության հանդեպ մեր նվիրվածությունը ցույց տալու համար ՝ համագործակցելով մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»,– ասել է հարվածային ուժերի հրամանատարի տեղակալ, կապիտան Ֆիլ Դենիսը…

Զnրավարժnւթյnւնները տեղի են ունենում Կիպրոսի հետ պատերազմական վտանգի շուրջ, Թուրքիայի հետ լարվածnւթյան ֆոնին, նավթի և գազի որոնման իրավունքների մասով»:

Այս լուրն արտաքուստ չի առնչվում Արցախի և Հայաստանի, ինչպես նաև այժմ ընթացող պատերազմի հետ: Բայց միայն արտաքուստ…

Ինչպես հայտնի է, վերջերս կտրուկ սրվել են թուրք-կիպրական և թուրք-հունական հարաբերությունները, քանի որ Թուրքիան, շարունակաբար անտեսելով Կիպրոսի և Հունաստանի քննադատությունները, բողոքներն ու պահանջները, իր ռազմանավերի պաշտպանության տակ գտնվող «Օրուջ Ռեիս» հետազոտական նավով Միջերկրական ծովի` Կիպրոսի իրավասության տակ գտնվող ջրերում իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ` նպատակ ունենալով այնտեղ հայտնաբերել նավթի ու գազի պաշարներ ու հետագայում շահագործել դրանք: Իրավիճակն այնքան է լարվել, որ Թուրքիայի և, մյուս կողմից, Կիպրոսի և Հունաստանի միջև պատերազմի բռնկման հավանականություն է առաջացել:

Հենց վերոնշյալ հավանականությունը գնահատելով ու չբացառելով, իմանալով մերօրյա ֆյուրերի` Էրդողանի ռազմատենչ բնավորությունը ու հաբռգածությունը, նրա մեծ հավակնությունները և թուրքական բանակի հզորության հարցում վստահությունը, Մեծ Բրիտանիան իր ռազմանավերն ուղարկել է Կիպրոսի ափերի մոտ, որպեսզի զսպի Էրդողանին: Թագավորական ընտանիքը հաշվի է առել, որ էրդողանը պահի տակ կարող է դուրս գալ նույնիսկ իր վերահսկողությունից, կիպրական ու հունական ռազմանավերի խոչընդոտող գործողությունների դեպքում Թուրքիայի ռազմանավերին հրամայել կրակ բացել նրանց վրա և այսպիսով սկիզբ դնել կողմերի միջև պատերազմի:

Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի վաղեմի կապերին (մի մասը` լայն հասարակայնությանն անհայտ) թեկուզ մասամբ տեղյակ լինելով, կարող եմ բացառել Թուրքիայի շահերին Բրիտանիայի դեմ գնալը, քանի դեռ այդ շահերը չեն հակադրվել իր, ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին: Եվ այս դեպքում էլ խոսքը բնավ այն մասին չէ, որ թագավորական ընտանիքը դեմ է դուրս եկել Հայաստանի և Ռուսաստանի դեմ իր պլաններում Մեծ Բրիտանիայի համար այնքան կարևոր ու ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի շահերին` հօգուտ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի: Նպատակը տարածաշրջանային կայունության պահպանումն է, ինչը բրիտանացի զինվnրականները չեն թաքցրել: Իսկ ինչո՞ւ է Թուրքիան շահագրգռված այդ հարցում…

Որևէ մեկը չի կասկածում, չէ՞, որ Մեծ Բրիտանիան բնավ էլ այն պետություններից չէ, որոնք նվիրված են խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: Միջազգային ահաբեկիչների, վարձկանների, ջիհադիստների ներգրավմամբ Արցախում հայերիս դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող պատերազմին, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի ագրեսիային (այն ցանկացած պահի կարող է վերածվել առնվազն տարածաշրջանային մեծ պատերազմի) Մեծ Բրիտանիայի անտարբերությունը թեև փայլուն, բայց ոչ միակ ապացույցն է, որ նշված պետությունն իրականում նվիրված չէ խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: Եվ, հետևաբար, հարց է առաջանում, թե թագավորական ընտանիքն այս դեպքում ինչո՞ւ է շահագրգռություն դրսևորել` միջերկրականի տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման հարցում, այլ կերպ ասած, այդ ի՞նչ լու է կծել թագավորական ընտանիքին:

Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայում շատ լավ գիտեն թուրքական բանակի իրական հնարավորությունները: Գիտեն, որ Եգիպտոսի և Ֆրանսիայի աջակցությունն ունեցող Կիպրոսի և Հունաստանի դեմ պատերազմի բռնկման դեպքում Թուրքիան իր ԶՈՒ-ի հնարավորությունները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, առժամանակ կհրաժարվի Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնելու, Անդրկովկասում (և ոչ միայն…) իր առաքելությունն իրագործելու մտադրությունից: Հետևաբար Մեծ Բրիտանիայի շահագրգռությունն այն է, որ Կիպրոսի և Հունաստանի դեմ հնարավոր պատերազմը բացառվի, և Թուրքիայի ձեռքերն ազատ լինեն այստեղ գործելու համար:

Ավելորդ չենք համարում թարգմանաբար մեջբերել «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Kocharyan Irinaգրառումը, որը հակիրճ ու դիպուկ ներկայացնում է Մեծ Բրիտանիայի շահագրգռությունները և նպատակները մեր տարածաշրջանում.

«Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում,  տեղափոխվենք 2006 թվական:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնում Ալիևն է, վարչապետ Էրդողանը, Սահակաշվիլին, այնուհետև Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը և տորթի բալը՝ British Petroleum- ի գործադիր տնօրեն Լորդ Բրաունը:

Նրանք իրենց ձեռքում պահում են տարածաշրջանի քարտեզը, որի վրա չկա Ղարաբաղը, և Հայաստանի Մեղրիի շրջանը:

Դեռ այն ժամանակ հասկանալի էր, որ այս եռամիասնության և նրանց բրիտանացի համակարգողի համար Ղարաբաղի գոյությունը ոսկոր է կոկորդում: Ինչը պետք է հեռացվի:

Ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը, երբ Ադրբեջանը իր հիմնական ուժերը նետեց հարավ և ճեղքեց մինչև Մեղրի,- միայն վերը նշվածն է հաստատում»:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=aypD625eJGk&feature=emb_logo