Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։