Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «Ալիք մեդիան»:

Հաղորդվում է՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները:

Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.

«Վրացական երազանք» – 505 298 ձայն (49.32%),

«Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» – 265 787 ձայն (25.94%),

«Եվրոպական Վրաստան» – 38 596 ձայն (3,77%),

«Հայրենասերների դաշինք» – 33 448 ձայն (3.26%),

«Լելո» – 32 391 ձայն (3.16%)

«Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» – 31 000 ձայն (3.1%),

«Գիրչի» – 29 365 ձայն (2.87%),

«Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ» – 13 683 ձայն (1.34%),

«Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -10 515 ձայն (1.03%)։