Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ: Ըստ TRTHaber լրատվական կայքի, փլուզված շինությունների թվում է եղել նաև Բալկանների ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը փլուզվել է մասնակի: