Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով իրենց վրա հարձակվել փորձող տղամարդու

Փարիզի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է դանակներով նրանց վրա հարձակվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ոստիկաններն ահազանգ են ստացել, որ քաղաքի հարավ-արևմտյան շրջաններից մեկում դանակով զինված տղամարդը թակել է հարևանի դուռը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները տղամարդու հետ առճակատվել են շինության բակում, նրան վնասազերծելու համար կիրառել են էլեկտրոշոկ և ռետինե փամփուշտներ: Միջադեպի հետևանքով այլ մարդիկ չեն տուժել:

Նշվում է, որ միջադեպը հաջորդել է Նիցցայում տեղի ունեցած հարձակմանը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: