Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը երրորդ անգամ է վիրահատվել Երևանում

Ղարաբաղում վիրավորված ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը երրորդ անգամ է վիրահատվել Երևանում։ Այս մասին նա գրառում է կատարել իր տելեգրամյան էջում․

«Քույրեր և եղբայրներ, զեկուցում եմ․ այսօր առավոտյան «Էրեբունի» ԲԿ-ում ինձ երրորդ անգամ վիրահատեցին։ Վիրահատությունն անցկացրեց Արմեն Հովհաննիսյանի բուժբրիգադը։ Նա լավագույն նյարդավիրաբույժներից է Հայաստանում։ Վիրահատությունը անցել է բարեհաջող։ Մեծ երախտագիտությունս եմ հայտնում «Էրեբունի» ԲԿ-ին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն։ Հատկություններ, որ հատուկ են այս հիանալի մարդկանց։ Փառք Աստծուն ամեն ինչի համար»։