Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. ԱԳՆ խոսնակ

«Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել»,- տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ: Նա անդրադարձավ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը:

«Այն հաստակ է, արտահայտվել է ոչ թե մեկ կամ մի քանի երկրների վերաբերյալ, այլ՝ սկզբունքային դիրքորոշում է՝ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում զենքը օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել ամբողջ այս մեկ ամսվա ընթացքում»,- ասաց Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Իսրայելում ՀՀ դեսպանին: