Իսրայելից Ադրբեջան ուղևորվում է հերթական բեռնատար ինքնաթիռը

Flightradar24 բջջային հավելածի միջոցով հայտնի է դարձել, որ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից դեպի Բաքու է ուղևորվում ադրբեջանական Silk Way West Airlines–ին պատկանող  Boeing 747-4H6F (7L219/AZG219) բեռնատար ինքնաթիռը։

Ադրբեջանական ավիաընկերությունն ունի սպառազինություն տեղափոխելու լիցենզիա։

Հիշեցնենք, որ Silk Way Airlines-ը Silk Way Holding–ին պատկանող կազմակերպություն է, որի 3 սեփականատերերից մեկը Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևան է, որը դեռևս 2010 թ.՝ 21 տարեկան հասակում էր դարձել սեփականատեր։ Silk Way Airlines ունի ռազմական տեխնիկա տեղափոխելու բավականին հարուստ փորձ. դեռևս 2005 թ., երբ ընթանում էր աֆղանական պատերազմը, ԱՄՆ ղեկավարությունը պայմանագիր էր կնքել Silk Way Airlines–ի հետ՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան և միջազգային ուժերին ռազմական սպառազինություն մատակարարելու համար։

Աղբյուրը՝ Yerkir.am