Լուիս Ալմագրոն կոչ է արել դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպություն (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն, որը2010-2015 թթ. եղել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը, ասել է. «Ագրեսիան Արցախի դեմ պետք է դադարեցվի»:

«Եթե Ադրբեջանը դադարեցնի իր հարձակումներն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կավարտվի»,- գրել է Լուիս Ալմագրոն:

ԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև տարածել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատան վայրից:

Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատան վայրից.