Ինչպես է տեղի ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցի հրթիռակոծումը. կադրեր՝ ներսից. «Ազատություն» ռադիոկայան (տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից հրթիռակոծվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը:
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցի հրթիռակոծումը ներսից:
««Associated Press-ի լրագրողներն այսօր հրթիռակոծման պահին եղել են Ստեփանակերտի հիվանդանոցում: Ըստ արցախյան իշխանությունների` հիվանդանոցն ու հատկապես նրան հարակից ծննդատունը թիրախավորվել են ադրբեջանական Սմերչ կայանքներից»,- նշվում է տեսանյութին կից: