Կադիրովը մեկնաբանել է Մակրոնի մասին իր հայտարարության վերաբերյալ Պեսկովի խոսքերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացատրել է իր կոչը՝ ուղղված  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների մասին վերջինիս հայտարարությունից հետո՝ գրում է РИА Новости-ն:

Կադիրովը դատապարտել էր Ֆրանսիայի առաջնորդին, որը բարձրաձայն սատարել էր մարգարեի ծաղրանկարների հրապարակումը: Ըստ Կադիրովի՝ Ֆրանսիայի նախագահը «մահմեդականներին քողարկված հանցագործությունների է դրդում»: Նա կոչ էր արել Մակրոնին՝ դադարեցնել կրոնական հարձակումներն ու սադրանքները «քանի դեռ շատ ուշ չէ»:

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի սուբյեկտների ղեկավարները ներգրավված չեն արտաքին քաղաքականության մեջ, և այդ հարցերով պետք է առաջնորդվել պետության ղեկավարի քաղաքական գծով:

Ի պատասխան Պեսկովի դիտողության՝ Կադիրովը պարզաբանել է, որ ինքը Ֆրանսիայի նախագահին է դիմել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ մուսուլման, մարդ, որը սիրում է իր դավանանքը և խստորեն պահպանում է դրա օրենքները: