Ահաբեկիչների ևս մեկ խումբ ժամանել է Ադրբեջան. SOHR

Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտակետի» (SOHR)՝ 300 ահաբեկիչներից բաղկացած ևս մեկ խումբ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Արցախի դեմ պատերազմին, վարձկանների թիվը հասել է առնվազն 2350-ի: Զոհերի թիվը՝ 215-ն է, իսկ 320-ը վերադարձել է ՝ աշխատավարձից հրաժարվելու պայմանով: