Իրանի զորքերը հյուսիսարևմտյան սահմաններին գիշերային զորավարժություն են անցկացրել

Իրանի բանակի ցամաքային զորքերը հյուսիսարևմտյան սահմաններին գիշերային զորավարժություն են անցկացրել՝ տեղեկացնում է «Parstoday.com»:

Իրանի ցամաքային ուժերի գեներալ Նոզար Նեմաթիի խոսքով՝  «Զորավարժությունն ունի հարձակողական-պաշտպանական բնույթ: Այն անցկացվել է ցամաքային ուժերի մարտական պատրաստության մակարդակի ստուգման նպատակով»: