Ընտրվելու դեպքում Թրամփը կհեռացնի Պենտագոնի, ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի ղեկավարներին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում նախատեսել է աշխատանքից ազատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելին, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թրամփին հիասթափեցրել է փաստաթղթերի գաղտնազերծման դեմ Հասփելի դիրքորոշումը, որը կարող է օգնել հատուկ դատախազ Ջոն Դուրհամին, որը ստուգում էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նախագահի շտաբի նկատմամբ հսկողություն իրականացնելու հանգամանքները:

Ռեյի դեպքում ամերիկացի ղեկավարին զայրացրել է այն փաստը, որ նա պաշտոնական հետաքննություն չի սկսել Հանթեր Բայդենի արտասահմանյան գործարար կապերի վերաբերյալ և չի ազատվել այն պաշտոնյաներից, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները՝ Թրամփի գործունեությունը հետաքննելու հարցում:

Թրամփը վիրավորվել է Էսփերից այն բանից հետո, երբ նախարարը մերժեց ամռանը ցուցարարների դեմ պայքարում զինվորականներին ներգրավելու գաղափարը: Հրապարակման աղբյուրը պնդում է, որ ինքը՝ Էսփերն է խնդրել նախագահին ընտրություններից առաջ իրեն չհեռացնեն աշխատանքից: