Գնդապետ Արշավիր Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը մարտական գործողությունների ընթացքում բարձր վարպետությամբ իրականացրել է հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր:

Նա ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: