Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են՝ «Բարի գալուստ Հաագա»

Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.« Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներին արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է՝ հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են՝ «Բարի գալուստ Հաագա»»:

Միջազգային քրեական դատարանը (Հաագայի դատարան) քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որի իրավասության մեջ են մտնում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։