Իրանը Ղարաբաղի մարտերի ֆոնին չի հանդուրժի սահմանների խախտումներ

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործողությունները լրջորեն և ուշադիր վերահսկվում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշացրել ենք», – ասել է Ջալալին: