Յեմենիջյան ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար է նվիրաբերել

Յեմենիջյան ընտանիքը միացել է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք արշավին՝ նվիրաբերելով 1 մլն ԱՄՆ դոլար՝ տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Մենք կարող ենք ամեն ինչ, երբ միասին ենք։ Շնորհակալ ենք Ալեքս և Արդա, Արմեն և Անուշ»,-նշվում է հաղորդագրությունում ու կոչ արվում միանալ համահայկական շարժմանը և կատարել նվիրատվություն հիմա www.himnadram.org-ում:

Այս պահին արդեն հավաքվել է 137 միլիոն դոլար: