Ակտիվ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմների ներդրման ուղղությամբ․ Սերգեյ Լավրով

Հույսերը չարդարացան, Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, սա անընդունելի է։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին ասել է Սերգեյ Լավրովը։

«Ակտիվ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմների ներդրման ուղղությամբ, Մոսկվան հույս ունի արագ արդյունքի հասնել»,-նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: