Օրվա ընթացքում թշնամին ԱԹՍ-ներով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը:

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: Այս մասին տեղեկացրել է Հայկական միասնակն տեղեկատվական կենտրոնը:

 

Несмотря на новую договоренность о гуманитарном прекращении огня, в течение дня противник попытался нарушить воздушное пространство Арцаха беспилотными летательными аппаратами.

Средства противовоздушной обороны Армии обороны, успешно зафиксировав полет вражеских беспилотников, сбили 2 БПЛА.

 

Despite the new agreement on a humanitarian truce, during the day the adversary continued trying to violate the airspace of Artsakh with UAVs.

The air defense means of the Defense Army, successfully fixing the flights of the adversary’s drones, hit 2 UAVs. 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի երկրորդ պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է մարտական գործողությունները Արցախի դեմ: