Պատերազմի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է

Ռուսաստանը, դատելով ամենից, համարում է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի ու դանակը դեռ չի հասել ոսկորին…

Ադրբեջանը և Թուրքիան քաջ գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրենց ռազմական դաշինքի կամ իրենցից թեկուզ մեկի ագրեսիայի դեպքում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի բազմակողմ, այդ թվում նաև ռազմական անմիջական միջամտությունը լինելու է անխուսափելի: Բավական է միայն, որ Հայաստանն այդ դեպքում դիմի Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, իսկ որ կդիմի, կասկած չկա:

Օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին ու շրջակա մի քանի գյուղերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրետանով և ԱԹՍ-ներով հասցված հարվածներից հետո Հայաստանն օգնության խնդրանքով չդիմեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, քանի որ ոչ մեծամասշտաբ այդ ագրեսիան չհամարեց իր ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ լուրջ սպառնալիք:

Հայաստանը նույն նկատառմամբ չդիմեց նաև Թուրքիայի F-16 բազմանպատակային կործանիչի կողմից իր Су-25 գրոհայինի կործանումից հետո: Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի զինված ուժերի դեմ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի թեկուզ ոչ մեծ ռազմական քայլը նման կլինի վառոդի տակառին մոտեցվող լուցկու, այսինքն` դրանից հետո թուրք-ադրբեջանական դաշինքի հետ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի լայնածավալ ռազմական բախումը կլինի անխուսափելի, ինչը մի շարք առումներով Ռուսաստանի համար ոչ միայն խիստ անցանկալի է, այլև խիստ վտանգավոր (դեռ կհիմնավորենք, թե ինչու):

Ներկայիս պատերազմի հիմնական նպատակը հենց այն է, որ Ռուսաստանը ստիպված լինի պատերազմի մեջ մտնել Թուրքիայի հետ, իսկ դրա համար բավական է, որ Հայաստանը լայնածավալ հարձակման ենթարկվի: Իրադարձությունները կարող են զարգանալ հետևյալ հավանական սցենարով.

Ադրբեջանի զինված ուժերը միջազգային ահաբեկիչների մի քանի հազարանոց հրոսակախմբի և Թուրքիայի զինված ուժերի հետ միասին, առնվազն` Թուրքիայի բազմակողմ ռազմական աջակցությամբ (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, օդային հետախուզության տվյալների, մասնագետների, խորհրդատուների, հրահանգիչների տրամադրում Ադրբեջանին, թերևս նաև թուրքական կործանիչների ու թուրքական հատուկ ջոկատայինների սահմանափակ մասնակցություն) լայնամասշտաբ հարված կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը, Ռուսաստանի ԶՈւ-ն և ՀԱՊԿ-ը ՀՀ համապատասխան դիմումներից հետո ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի ենթարկված մեր երկրին, ներառյալ` մասնակից դառնալով Հայաստանի վրա հարձակվողներին մեր կողմից հասցվող պատասխան հարվածներին:

Դրանից հետո Թուրքիան արդեն լայնամասշտաբ կերպով կընդգրկվի պատերազմում, հարվածներ կհասցնի ոչ միայն Արցախին և Հայաստանին, այլև մեզ օգնության հասած ՌԴ զինված ուժերին և ՀԱՊԿ-ի զորախմբին: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա կսկսվի ռուս-թուրքական նոր պատերազմ, ինչը և Թուրքիայի մասնատումը, աշխարհի քաղաքական քարտեզից Թուրքիայի վերանալն իրենց մարգարեություններում կանխատեսել են հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների որոշ սրբեր: Ինչո՞ւ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա…

Ռուսաստանի զինված ուժերը, ՀԱՊԿ զորախումբը հարվածներ չեն հասցնի Թուրքիայի զինված ուժերին Թուրքիայի տարածքում, առավել ևս չեն հարվածի նրա բնակավայրերին` շատ լավ հասկանալով, որ այդ դեպքում կգործի ՆԱՏՕ-ի պայմանագիրը և Թուրքիային օգնելու համար պատերազմում կընդգրկվեն ՆԱՏՕ-ի զինված ուժերը, ինչն արդեն հղի է այդ պատերազմը Երրորդ համաշխարհայինի և ամբողջ մոլորակի համար կործանարար միջուկային պատերազմի վերածելու իրական սպառնալիքով: Թուրքիան նույնպես ՌԴ-ի զինված ուժերին և բնակավայրերին հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքում` գիտակցելով, որ այդ դեպքում ստանալու է Ռուսաստանի համարժեք պատասխանը, իսկ դրանից հետո պատերազմին արդեն խառնվելու է ՆԱՏՕ-ն և այն վերածվելու է Երրորդ համաշխարհայինի: Այսինքն` թե Ռուսաստանը, թե Թուրքիան չեն գնա ինքնասպանության, պատերազմը կծավալվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքներում:

Ինչ վերաբերում է պատերազմի վերոնշյալ սցենարի դեպքում ՆԱՏՕ-ի մասնակցությանը, ապա միանգամայն սպասելի է, որ ՆԱՏՕ-ն կամ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու սովոր Արևմուտքը Թուրքիային կօգնի ֆինանսապես, զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով, մասնագետներով, հետախուզական տեղեկություններով, վիրավոր թուրք զինծառայողներին բուժելով և այլ կերպ, բայց պատերազմում հասկանալի պատճառներով անմիջականորեն չի ներգրավվի:

Իսկ, ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում է հնարավոր, որ Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը… Կարծում եմ, այդ հարձակումը միանգամայն հավանական կամ գրեթե անխուսափելի կդառնա ՀՀ-ի կողմից Արցախի Անկախությունը ճանաչելուց, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուց և այդ ամենի բխող գործողություններից հետո: Ադրբեջանը կհամարի ու կհայտարարի, թե քանի որ ՀՀ-ն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուրեմն այլևս բանակցելու ոչինչ չկա, և իր համար խնդրի միակ լուծումը մնաց ռազմականը:

Ինչպես հայտնի է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եթե իրենք առաջիկա 1-2 օրում էլ չզգան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու է, առաջին հերթին, Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, նաև` միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին:

Ադրբեջանը Մոսկվայում հոկտեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այսօր էլ խախտում է, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, հրետանով, տանկերով, ԱԹՍ-ներով հարվածներ հասցնում ինչպես Արցախի բնակավայրերին, քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ ԱՀ Պաշտպանության բանակին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»:

Ուշադրությունից դուրս չթողնենք նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները և քննարկումները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Դատելով ամենից, եթե Ադրբեջանը շատ կարճ ժամանակաընթացքում չդադարեցնի հրադադարի պայմանավորվածության խախտումը, ապա մոտ է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Կարծում եմ, արդեն հասկանալի է, թե ինչ կհաջորդի դրան:

Հիշյալ ասուլիսում Արայիկ Հարությունյանը շատ պարզորոշ ասաց, որ եթե Ադրբեջանի, միջազգային ահաբեկիչների և Թուրքիայի կազմած ռազմական դաշինքը շարունակի խախտել հրադադարը, ապա դա ևս հերթական ապացույցը կլինի նրա, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա- ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և նաև ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ այժմ կատարվող իրադարձությունների ետևում թաքնված են շատ ավելի ծանր ու մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր:

Միանգամայն ճիշտ է ԱՀ նախագահի այս դիտարկումը կամ հետևությունը, դա հենց այն է, ինչի մասին նշեցի վերևում` Թուրքիայի և Ռուսաստանի պատերազմը, որի նպատակը Ռուսաստանին հյուծելը, արնաքամ անելն է, ՌԴ-ում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացումը, նաև ռուս զինվորների ու սպաների շրջանում մեծաթիվ զոհերի հետևանքով Ռուսաստանի ներսում դժգոհության, զայրույթի պոռթկումը, ըմբոստությունը, Պուտինին ու նրա վարչախումբը տապալելը (նվազագույն նպատակ) և Ռուսաստանի հարցերը լուծելը (առավելագույն նպատակ): Աշխարհի գրավման ճանապարհին Թուրքիայի, Ադրբեջանի և ներկայիս պատերազմի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է, և եթե Ռուսաստանի հարցերը լուծեցին, Չինաստանի և Իրանի հարցերը համարեք լուծված:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան